Խմորի համար՝
  • ձու - 6 հատ
  • շաքարավազ - 120 գ
  • կակաոյի փոշի - 3 ճ/գ
  • ալյուր - 120 գ
  • օսլա - 2 ճ/գ
  • թթվասեր - 100 գ
  • փխրեցուցիչ
  • աղ - 1 պտղունց

Կաթնաշոռային գնդիկների համար՝

  • կաթնաշոռ - 400 գ
  • կոկոսի քերուկ
  • շաքարավազ - 60 գ
  • ելակ - 8 հատ

Պատրաստման եղանակը

Ալյուրն ու կակաոյի փոշին խառնում ենք, ապա ավելացնում ենք փխրեցուցիչն ու աղը։ Առանձին տարայի մեջ լցնում ենք կաթնաշոռը, շաքարավազը, օսլան և կոկոսի քերուկը։ Ստացված զանգվածը լավ տրորում ու վերածում ենք գնդի։

Կաթնաշոռային զանգվածը բաժանում ենք 8 հավասար մասի, կենտրոնում դնում ենք ելակն ու վերածում ենք փոքրիկ գնդիկի։ Ձուն մոտ երկու րոպե հարում ենք, ավելացնում ենք շաքարավազն ու ևս 1 րոպե հարում։ Ավելացնում ենք թթվասերն ու օսլան և 1 րոպե հարում։ Ավելացնում ենք ալյուրի ու կակաոյի զանգվածը և գդալով լավ խառնում։ Խմորը լցնում ենք կեքսի համար նախատեսված բուսայուղապատ ձևամանի մեջ։ Այնուհետև դասավորում ենք կաթնաշոռային գնդիկներն ու թեթևակի սեղմում ենք։ Թխում ենք 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո կեքսը հանում ենք ձևամանից, վրան շաքարի փոշի ենք ցանում ու մատուցում։




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել