Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 2,5-3 բաժակ
- ջուր - 3/4 բաժակ
- ձվի դեղնուց - 1 հատ
- բուսայուղ - 1/3 բաժակ
- աղ - 0,5 թ/գդ
- Խճողակի համար`
- միս տավարի (աղացած) - 200 գր
- սոխ - 1 գլուխ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- ջուր - 50 գր
Պատրաստման եղանակ
- Դեղնուցը լցնում ենք բաժակի մեջ, ավելացնում այնքան ջուր, որ բաժակի ¾-ը լցվի: Լցնում ենք աղն ու խառնում: Ձվային խառնուրդն աստիճանաբար լցնում ենք ալյուրի մեջ՝ պատառաքաղով անընդհատ խառնելով:
- Լավ խառնում ենք, մինչև որ խմորը փաթիլների վերածվի: Լցնում ենք բուսայուղը:
- Հունցում ենք, բայց ոչ երկար:
- 30-40 րոպեով դնում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ:
- Ստացվում է թեթևակի շերտավոր խմոր:
- Բաժանում ենք 10-12 մասի:
- Բարակ գրտնակում ենք:
Պատրաստում ենք խճողակը: Մսին խառնում ենք բոլոր բաղարիչները, ինչից հետո դնում ենք շերտի մի կեսի վրա: - Ծայրերը լավ ամրացնում ենք, որպեսզի տապակելիս չբացվի:
- Կոկիկ լինելու համար կարող ենք ծայրերը կտրել:
- Տապակում ենք միջին ուժգնության կրակին, երկու կողմից՝ մինչև ոսկեգույն դառնալը:
- Դնում ենք անձեռոցիկի վրա: Եվ վերջ, կարելի է ուտել:
- Բարի ախորժակ:
Շատ համեղ չեբուրեկի է ստացվում, որը կարելի է ուտել թե՛ սառը, թե՛ տաք ժամանակ: Իսկ խմորը սառելուց հետո անգամ խրթխրթան է մնում
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%B9%D5%A5%D5%A2%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D5%AF%D5%AB-%D5%B2%D6%80%D5%AB%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել