20:45 , 26 հուլիս, 2018
Բաղադրիչներ
- Խմորի համար`
- ալյուր - 2,5-3 բաժակ
- ջուր - 3/4 բաժակ
- ձվի դեղնուց - 1 հատ
- բուսայուղ - 1/3 բաժակ
- աղ - 0,5 թ/գդ
- Խճողակի համար`
- միս տավարի (աղացած) - 200 գր
- սոխ - 1 գլուխ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- ջուր - 50 գր
Պատրաստման եղանակ
- Դեղնուցը լցնում ենք բաժակի մեջ, ավելացնում այնքան ջուր, որ բաժակի ¾-ը լցվի: Լցնում ենք աղն ու խառնում: Ձվային խառնուրդն աստիճանաբար լցնում ենք ալյուրի մեջ՝ պատառաքաղով անընդհատ խառնելով:

- Լավ խառնում ենք, մինչև որ խմորը փաթիլների վերածվի: Լցնում ենք բուսայուղը:

- Հունցում ենք, բայց ոչ երկար:

- 30-40 րոպեով դնում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ:

- Ստացվում է թեթևակի շերտավոր խմոր:

- Բաժանում ենք 10-12 մասի:

- Բարակ գրտնակում ենք:
Պատրաստում ենք խճողակը: Մսին խառնում ենք բոլոր բաղարիչները, ինչից հետո դնում ենք շերտի մի կեսի վրա:

- Ծայրերը լավ ամրացնում ենք, որպեսզի տապակելիս չբացվի:

- Կոկիկ լինելու համար կարող ենք ծայրերը կտրել:

- Տապակում ենք միջին ուժգնության կրակին, երկու կողմից՝ մինչև ոսկեգույն դառնալը:

- Դնում ենք անձեռոցիկի վրա: Եվ վերջ, կարելի է ուտել:

- Բարի ախորժակ:

Շատ համեղ չեբուրեկի է ստացվում, որը կարելի է ուտել թե՛ սառը, թե՛ տաք ժամանակ: Իսկ խմորը սառելուց հետո անգամ խրթխրթան է մնում