Panorama.am-ը գրում է.

«Իրավապահ մարմինների ներկայացուցիչները վերջին երկու ամիսներին ուղղակի ուժասպառության եզրին են գտնվում, և նույնիսկ, լինում են դեպքեր, երբ ասում են՝  չի՞ լինի, որ գոնե կիրակի օրվա երկրորդ կեսին կոռուպցիայի դեմ չպայքարենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

Նրա խոսքով՝ երբեմն շեշտադրումներ են արվում, որոնք իր համար, իսկապես, մի փոքր տարօրինակ են։

«Ասում են՝ բա ինչի՞ այ այս մարդուն այսօր խուզարկեցին, ձերբակալեցին, բայց այ այն մարդուն չխուզարկեցին ու չձերբակալեցին, այստեղից ինչ հետևություններ է պետք անել։ Պետք է հստակ արձանագրել մի  բան, որ այս պրոցեսը տեղի չի ունենում այն պայմաններում, երբ առավոտյան կամ երեկոյան հեռախոսը վերցնում եմ, կամ հրավիրում եմ ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին ու ասում եմ՝ այսօր բռնում եք էսինչին, էնինչին, խուզարկում եք, բաց եք թողնում  էսինչին։ Այդպես չէ պրոցեսը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ներկայացնելով  բացահայտված գործերը՝ նա ասաց, որ դրանց վերաբերյալ եղել է կոնկրետ օպերատիվ տեղեկություն, կոնկրետ քաղաքացու դիմում, ահազանգ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել