Panorama.am-ը գրում է.

«Հայաստանի Հանրապետությունում առկա են լուրջ ժողովրդագրական մարտահրավերներ։ Կարիք կա այդ ուղղությամբ իրականացնել ավելի կոնկրետ քայլեր», - այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց ՄԱԿ-ի բնակչությա հիմնադրամի ներկայացուցիչ, փորձագետ Աննա Հովհաննիսյանը։

«Իրավիճակ է փոխվել, մարդկանց մոտ նոր հույսեր են արթնացել։ 2009 թվականին անցկացված հետազոտության տվյալներով՝ հարցվածների 44 տոկոսն ասում էր, որ իր ապագան Հայաստանում չի տեսնում, այս երկրում երեխաներ ունենալ չի ցանկանում։ 2017 թվականին նորից հետազոտություն իրականացրեցինք և ուրախությամբ պարզեցինք, որ բնակչության մեծ մասն ուզում է 3 երեխա ունենալ։

Ինչպես հայտնի է, Հայաստանը ծերացող երկիր է։ ՄԱԿ-ի միջազգային սանդղակով, եթե 63+ տարիքի բնակչության քանակն անցնում է 7 տոկոսի շեմը, բնակչությունը համարվում է  ծերացող։ Հայստանում ներկայումս այդ ցուցանիշը 12 տոկոս է։ Կանխատեսումների համաձայն՝ 2050 թվականին ծերացման ցուցանիշը կհասնի 25 տոկոսի։ Այս ժամանակ ՀՀ քաղաքացիներից 4-ից մեկը կլինի 63+ տարիքի»,- ասաց բանախոսը։

Քննարկմանը ներկա Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն էլ նկատեց՝ ակնկալել, որ քաղաքակ իրավիճակի փոփոխությամբ ժողովրդագրական  խնդիրները միանգամից լուծվելու են, սխալ կլինի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել