Դեռևս մի քանի տարի առաջ, երբ քրդական գործոնը հզոր ազդեցություն ուներ Թուրքիայի ներսում, երբ նույնիսկ մեկ-երկու քրդաբնակ նահանգներ հռչակեցին իրենց անկախաությունը և այլն, ես արտահայտել եմ միտք թուրքական պետության ձևաչափի մասին: Վաղ թե ուշ Թուրքիան որպես հանրապետություն դուրս է գալու պետության այդ ձևից, այն գնում է ֆեդերատիվ պետություն դառնալու ճանապարհով: Թերևս սա ոչ այդքան ձեռնտու է լինելու քրդերին, որքան որ հենց թուրքերին, քանի որ թուրքերը քրդերին կտան որոշակի անկախություն, բայց կունենան ավելի վերահսկելի քրդական համայնք: Նրանք քրդական, այսպես ասած, ինքնավարության ղեկավար կնշանակեն մեկին, ով կխաղաղ նաև թուրքերի դաշտում: Իրականում Թուրքիայի քրդերը չեն էլ ձգտում պետություն ունենալ, գոնե մեծ մասը, բայց ձգտում են որոշակի անախություն, ինքնուրույնություն ձեռք բերել: Պարզապես այստեղ հարցը նրանում է, թե արդյոք քրդերը կունենան այն մի քանի ինքնավարությունը, որի մասին նրանք անընդհատ ակնարկում են, թե պարզապես կունենան մեկ ինքնավարություն, այն էլ ոչ իրենց ցանկալի տարածքային ընգրկումով: Եթե այսօր Թուրքիան Հայաստանի և Իրանի հետ սահմանը բնակեցնում է ադրբեջանցիներով, ապա դա գալիս է փաստելու իմ այն համոզմունքը, որ Թուրքիան, փոխելով ժողովրդագրական աշխարահագրությունը, գնում է ֆեդերատիվ պետություն կառուցելու, բայց իրեն ցանկալի ճանապարհով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել