Աննան, դիմելով այն գործարարներին, որոնք անազնիվ են աշխատում և խնդիրներ ունեն օրենքի հետ, կոչ է արել հեռու մնալ «Իմ քայլը» հիմնադրամից, նվիրատվություն չանել։ «Եթե նույնիսկ ինձնից նման խնդրանք ստանաք, հիշե՛ք, որ ես չգիտեմ, որ դուք անազնիվ եք աշխատում, չեմ կարող կանխատեսել` ինչ թարմ «թակարդ» եք լարել իմ շուրջ նոր սկանդալ պայթեցնելու համար։ Իսկ դուք գիտեք, որ օրենքի հետ խնդիր ունեք, անբարեխիղճ և անազնիվ եք, ուստի լավություն արե՛ք՝ մերժե՛ք մեզ»,-մասնավորապես՝ գրել է Աննան:
Առաջին հայացքից Աննայի կոչը բարոյական է թվում, բայց հարց է ծագում՝ այդ դեպքում ո՞րն է լինելու «Իմ քայլին» փող տալու իմաստը, եթե հայտնի է՝ ինչպես են այդ փողերը տարբեր մեխանիզմներով հոսում ասենք Աշոտիկի գրպանը: Աննային փող կարելի է տալ միայն մի նպատակով՝ անցյալում ու ներկա ժամանակում կերած կեղտերը մարսելու կամ ասենք բզինեսով զբաղվելու համար ավելի բարենպաստ մթնոլոտ ունենալու:
Այսօրինակ կոչը չափազանց ցինիկ ու անհամոզիչ է թվում՝ Աննայի անձի հանդեպ ոչ մի հավատ չներշնչող: Ախր փոքր երկիր է, ու երբ մի ճանճ տզզում է, անմիջապես իմացվում է հատկապես այն դեպքում, երբ այդ ճանճը Աննայի սենյակում է: Այդ ո՞ւմ է Նիկոլի «կնիկը» հիմարի տեղ դնում, լոլոներ կարդում, չգիտի՞, որ մեծ փողը գրեթե երբեք մաքուր չի լինում: Բոլորից լավ գիտի. միլիարդները արդար քրտինքո՞վ է վաստակել, թե՞ հոր տնից է օժիտ ստացել…



