Tert.am-ը գրում է.

Կալանավորված գեներալ, ԱԺ պատգամավոր  Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն ընտրելու որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Կարեն Քամալյանը: Նա ընդգծեց, որ հիմա  աշխատում են վճռաբեկ բողոքի վրա:

Փաստաբանը նշեց, որ Մանվել Գրիգորյանն ունի մի շարք հիվանդություններ, նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, Մանվել Գրիգորյանի մոտ թոքի քաղցկեղ, և շաքարային դիաբետ է ախտորոշված:

Կարեն Քամալյանն ասաց նաև, որ Մանվել Գրիգորյանի գործի մասին մանրամասներ  չի կարող հաղորդել` ելնելով նախաքննության գաղտնիությունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել