Tert.am-ը գրում է.
Կալանավորված գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն ընտրելու որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Կարեն Քամալյանը: Նա ընդգծեց, որ հիմա աշխատում են վճռաբեկ բողոքի վրա:
Փաստաբանը նշեց, որ Մանվել Գրիգորյանն ունի մի շարք հիվանդություններ, նրա առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, Մանվել Գրիգորյանի մոտ թոքի քաղցկեղ, և շաքարային դիաբետ է ախտորոշված:
Կարեն Քամալյանն ասաց նաև, որ Մանվել Գրիգորյանի գործի մասին մանրամասներ չի կարող հաղորդել` ելնելով նախաքննության գաղտնիությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ