Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Գյանջայում ոստիկանի դաժան սպանության տեսանյութը: Ինչպես հաղորդվել էր, երեկ Գյանջայում չարտոնված բողոքի ցույցերը ցրելիս ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախում է տեղի ունեցել:

Դիմակայության ժամանակ սպանվել է ոստիկանության երկու գնդապետներ: Նրանցից մեկի սպանությունը տեսագրվել է, հայտնում է minval.az-ը: Նշվում է, որ զանգվածային անկարգությունների 40 մասնակից ձերբակալվել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել