իբանանցի կին զբոսաշրջիկին, որը Facebook-ով հայտնել է Եգիպտոսում սեռական ոտնձգությունների մասին, հուլիսի 7-ին 8 տարվա ազատազրկման են դատապարտել։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։

Կահիրեի դատարանը նրան կանխամտածված կերպով կեղծ բամբասանքներ տարածելու մեջ է մեղադրել, որոնք կարող են վնասել հանրությանը, կրոնի վրա հարձակումների, ինչպես նաև հրապարակայնորեն անպատշաճ վարքի հանգեցնել։

Նշվում է, որ կինը ձերբակալվել է Եգիպտոսւոմ գտնվելու վերջին օրերին, երբ Facebook-ում 10 րոպե տևողությամբ տեսագրություն է հրապարակել՝ Եգիպտոսին «շան որդի» (son of a bitch country) անվանելով։ Դրանում զբոսաշրջիկը բողոքել է սեռական հետապնդումներից, ռեստորանների վատ սպասարկումից, ինչպես նաև փողեր գողանալուց։

Վճիռը բողոքարկող դատավարությունը տեղի կունենա հուլիսի 29-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել