Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ չի կարող տեղեկություն տրամադրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպման մասին. հայտնում է РИА Новости-ն:

«Եթե նման հանդիպում տեղի ունենա, մենք համապատասխան հայտարարություն կտարածենք»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բոլթոնը կայցելի Մոսկվա Պուտին-Թրամփ հանդիպման քննարկման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել