Պլանշետների, սմարթֆոնների և համակարգիչների անսահմանափակ օգտագործումը երեկոյան ժամերին քնի խանգարումներ է առաջացնում։

Հարվարդի համալսարանի գիտնականների խումբը հետազոտությունների արդյունքում եկել է այն հետևության, որ էլեկտրոնային սարքերը ազդում են մելատոնինի՝ քնի և աթուն վիճակի համար պատասխանատու հորմոնի արտադրման վրա։

Արդյունքները տպագրվել են Psychological Reports ամսագրում։ Մասնագետները մինչև 28 տարեկան կանանց և տղամարդկանց վրա գիտափորձ են իրականացրել։ Մասնակիցները պետք է հինգական գիշեր անցկացնեին էլեկտրոնային սարքերի առջև և նույնքան էլ՝ տպագիր նյութեր կարդալով։

Պարզվել է, որ առաջին դեպքում մարդիկ կես ժամով ավելի ուշ են քնել, քան սովորաբար։ Նրանք նաև բողոքում էին առավոտյան կենտրոնացվածության կորստից և օրվա վերջին՝ հոգնածությունից;

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել