Կույրաղիքի հետ կապված խնդիրներ կարող են ունենալ թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները։
Փորացավ (սովորաբար բութ ցավ)
Կույրաղիքի ցավը սովորաբար փորի աջ կողմում է լինում։ Շատերն այս ցավը որպես բութ ցավ են նկարագրում և սպազմ։ Եթե բորբոքումը սրվում է, ցավն ավելի տեղայնացված է դառնում և սուր՝ աջ կողմի վրա։ Երբեմն ցավը կարող եք կոնքի և մեջքի հատվածներում էլ զգալ։
Հնարավոր է մարսողության հետ խնդիրներ ունենաք, նաև սրտխառնոց և փսխում։ Հնարավոր է նաև փորկապություն կամ լուծ։
Միզելիս ցավ և դժվարություն
Բորբոքված կույրաղիքի պատճառով տուժում է նաև ձեր միզապարկը. այն ստիպում է ուժեղ ցավ զգալ միզելիս և նաև դժվարությամբ եք միզում։ Հետագայում դա կարող է ազդել նաև երիկամների վրա։
Ուղիղ աղիքում ցավ
Եթե կույրազիքը դիրքը փոխում է ձեր մարմնում, դա ուժեղ ցավ կարող է առաջացնել ուղիղ աղիքում։ Դա կարող է սկսվել ստամոքսի խանգարումից, բայց վիճակը սովորաբար գնալով վատանում է։ Դուք հնարավոր է նաև՝ մեջքի ներքև հատվածի ցավ զգաք։ Բժիշկները կարող է և ուշադրություն չդարձնեն դրան, քանի դեռ ռեկտալ հետազոտություն չեն կատարել։