Պարզաբանում

Հաշվի առնելով որոշ մարդկանց կողմից իմ անվան շահարկման փորձերը՝ ցանկանում եմ նշել, որ 2013 թվականին ես՝ որպես ԵՊՀ ռեկտորի օգնական, կատարել եմ իմ աշխատանքային պարտականությունը: Իսկ կոնտեքստից կտրված «զորք» արտահայտության մասին շահարկումը որոշ լրատվամիջոցների կողմից նպատակ ուներ այդ լարված օրերին հասարակության ուշադրությունը շեղել: 2014 թվականին իմ դիմումի համաձայն ես ազատվել եմ ռեկտորի օգնականի պաշտոնից և ակտիվ զբաղվել հասարակական ու գիտական գործունեությամբ: Հավելեմ, որ ԵՊՀ առաջին դասախոսներից մեկն եմ եղել, որ հրապարակային, այդ թվում՝ նաև մամուլի միջոցով հանդես եմ եկել ուսանողներին տարկետման իրավունքից զրկելու խայտառակ օրինագծի դեմ՝ հավատարիմ մնալով 2003 թվականին տարկետման իրավուքի վերաբերյալ դեռևս ուսանող տարիների իմ սկզբունքներին:

Հարգանքով` Գևորգ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել