Մայիսի 9-ին Երուսաղեմի հայոց պատրիարքության գահակալ՝ Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյան պատրիարք Սրբազան հայրը շնորհավորագիր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ պրն. Նիկոլ Փաշինյանին: Նամակում պատրիարք Սրբազան հայրը, շնորհավորելով նորընտիր վարչապետին, ասել է. «Դուք գիտակցաբար ստանձնելով վարչապետի ծանր պարտականությունը այս դժուարին օրերին՝ պիտի կարողանաք Ձեր և Ձեր համախոհներրի հայրենասիրությամբ և բարի կամեցողությամբ ժամանակի ընթացքում հաղթահարել և հարթել մեր հայրենիքի և ժողովրդի բոլոր դժվարությունները»:
Նամակի վերջում պատրիարք Սրբազան հայրը տերունակոխ Սուրբ քաղաք Երուսաղեմից իր օրհնությունն է ուղարկել պրն. Փաշինյանին և հույս հայտնել, որ մի օր նրան Սուրբ երկրում կտեսնի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/giteqte/posts/370901280081194
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել