Երբ երեկ Էդուարդ Շարմազանովը, որի հետ ծանոթ եմ 1996-ից ու կարող եմ ասել՝ էդ ժամանակներից էն հազվագյուտ գործիչներից ա, որ ո՛չ թիմ ա փոխել, ո՛չ գաղափարական ուղղություն, ասում էր, որ իրենք հիմա որոշումները կայացնում են հանուն պետականության, ես իրեն հավատում էի:
Հանրապետականում կան մարդիկ, որոնց հետ ես մտերիմ եմ ու եթե դեռ չեմ հասցրել ընկերանալ, ապա շատ կուզեմ, որովհետև ճանաչում եմ որպես ադեկվատ, բանիմաց ու պարկեշտ մարդկանց: Ու ես չեմ հավատում էն սցենարին, որով կայացվելու եւ իրագործվելու ա ոչ ադեկվատ, անհեռատես ու անպարկեշտ որոշում: Դա ուղղակի անհնար ա, էդ մարդիկ ունակ չեն Հայաստանին նման հարված հասցնելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.tevosyan/posts/10156730361164026
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել