Wnews.am-ը գրում է.
Երեկ Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով արդեն չորրորդ անգամ նախագահ ընտրվեց Վլադիմիր Պուտինը։
Wnews.am-ը ներկայացնում է 10 փաստ Ռուսաստանի 65-ամյա նախագահի մասին, որոնք շատերին են անհայտ.
- Մանուկ հասակում Պուտինը երազում էր հետախույզ դառնալու մասին, արդյունքում 1975թ. դարձավ ՆԳՆ գործակալ։
- Պուտինը մեծացել է Լենինգրադի կոմունալ բնակարաններից մեկում, որտեղ բնակվում էր երեք ընտանիք։ Նա նշում է, որ հիշում է առնետներին, որոնք որսի էին դուրս գալիս շքամուտքում։
- Նախագահի պապը Լենինի մոտ խոհարար է աշխատել, մի քանի անգամ նա ուտեսներ է պատրաստել նաեւ Ստալինի համար։
- Դպրոցում Պուտինը երեք է ստացել քիմիայից, ֆիզիկայից, աշխարհագրությունից եւ հանրահաշվից։
- Ասում են, որ Պուտինն իր շներին օգտագործում է քաղաքական գործիչների վրա ճնշումներ գործադրելու նպատակով։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վախենում է շներից, ուստի նրա աշխատակիցները միշտ նախապես զգուշացնում են, որ նրա ներկայությամբ շներ չպետք է լինեն։ Մերկելի հետ հանդիպման ընթացքում, սակայն, սենյակ է մուտք գործել նրա շունը։ Մերկելը մի կերպ է զսպել էմոցիաները, իսկ Պուտինը հարցրել՝ արդյոք շունն իրեն չի վախեցնում։
- Նա հեղինակել է «Սովորում ենք ձյուդո Պուտինից» գիրքը, որը լույս է տեսել 1970թ.։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել