Պաշտոնական Բաքուն և ալիևյան ԶԼՄ-ները չեն վարանում ամեն ինչ օգտագործել Հայաստանի դեմ և առավել ևս՝ մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի հակահայկական քարոզ ծավալեն Ռուսաստանում։
Հունվարի 29-ին ալիևյան haqqin.az կաքը հոդվածիկ էր հրապարակել «Հայաստանում ևս մեկ վիրավորանք հասցրին Ռուսաստանին» վերնագրով, որում Էյնուլա Ֆաթուլլաևի կայքը ողբերգալից ոճով ներկայացնում էր, թե ինչպես է Երևանը, դավաճանելով Մոսկվային, թույլ է տալիս Հայաստանի կինոթատրոններում ցուցադրել ռեժիսոր Արմանդո Իանուչչիի «Ստալինի մահը» ֆիլմը, որը Ռուսաստանում արգելված է։ Ալիևյան կայքը մաշկից դուրս էր եկել՝ ֆիլմի ցուցադրումը երևանյան կինոթատրոններում ցուցադրելն իր ռուսախոս ունկնդիրներին ներկայացնելու որպես դարակազմիկ դավաճանություն։ Ազերիները նաև բացահայտել էին, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն էր, որտեղ այդ ֆիլմը ցուցադրվելու էր։
Սակայն, ինչպես գիտենք, ազերիական պրիմիտիվ սուտը շատ արագ բացահատվեց։ Փետրվարի 5-ին ԶԼՄ-ները հաղորդեցին, որ այդ ֆիլմը ցուցադրվելու է Բելառուսում։
Սակայն ամենազավեշտալին դեռ առջևում էր։ Քիչ առաջ պարզվեց, որ Պուտին շատ սիրող և պաշտող Իլհամ Ալիևի սուլթանությունում ևս ցուցադրելու են «Ստալինի մահը» ֆիլմը, ավելին՝ ֆիլմը ցուցադրվելու է Ալիևների ընտանիքին պատկանող CinemaPlus կինոթատրոնների ցանցում, որի մասին հայտարարել է նրա տնօրեն Դաուր Դարաբզադեն։

Հետաքրքիր է ստացվում։ Երբ Երևանում օրեր առաջ այդ ֆիլմը ցուցադրեցին, ըստ ազերիների, հայերը դրանով վիրավորեցին ռուսներին։ Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս կարելի է բնութագրել պաշտոնական Բաքվի քայլը, որը ևս ցուցադրելու է այդ ֆիլմն Ադրբեջանում։ Բաքվի այս քայլն իրոք դավաճանություն է ռուսների նկատմամբ, ովքեր 5-6 միլիարդ դոլարի զենք են վաճառել Ալիևին, ովքեր Բաքվին են նվիրում դաղստանյան տարածքեր՝ գյուղեր, ովքեր շատ արագ մոռացան, թե ինչպես Իլհամ բաբան տարրական վռնդեց ռուսներին Գաբաալայի ՌԼԿ-ից, սակայն Մոսկվան շարունակում է Ալիևին համարել բարեկամ, թեև նա բացահայտ վարում է հակառուսական քաղաքականություն, սակայն Պուտինը դա, չգիտես ինչու, չի նկատում և այլն։
Տեսնես նժդեհախտով տառապող հարբեցող Մարկովը, մահմեդականություն ընդունած Շևչենկոն և Ալիևի թաթերից սնվող Դուգինն ու Պրոխանովն ինչպե՞ս են մեկնաբանելու իրենց կուռք Ստալինին հեգնող այս ֆիլմի ցուցադրումը Բաքվում։ Համոզված եմ՝ կլռեն։

ՀԳ. Բաքուն դարձավ սեփական քարոզչության զոհը։ Զարմանալ պետք չէ․ պաշտոնական Բաքուն միշտ աչքի է ընկել պրիմիտիվ և կացնային քարոզչությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել