Ըստ բացառիկ տեղեկությունների՝ Նիկոլը սեփական թիմը համախմբելու ուղղությամբ գործուն ջանքեր է գործադրում՝ կապված ոչ միայն «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ընթացող պրոցեսների, այլև հակաեկեղեցական մեծ արշավի հետ. նրա համար կենսական է, որ բոլորն իրեն աջակցեն, ու թիմում հնարավոր պառակտումները կանխվեն:
Պարզվում է՝ նա կրկին դիմել է Գռզոյին՝ ՔՊ-ականներին փաստացի կաշառելու. 8000-ական դոլար է Գռզոյի գրպանից վեցրել ու բաժանել ամեն մեկին, որ գնան ամառային հանգիստը վայելեն, մի քիչ թուլանան ու լիցքաթափվեն:
Սա երեք բանի մասին է վկայում ու խոսում՝ Գռզոյի հիմնական ներթիմային գործառույթի, ՔՊ-ական քաղաքական թիմի էության ու Նիկոլի վախերի:
Նախ արձանագրենք, որ Գռզոն շարունակում է մնալ Նիկոլի «փողի մեշոկը»՝ չնայած նրան, որ Աշոտիկի «պապան» անձամբ միլիարդավոր դոլաներ է հասցրել կուտակել, և կարող էր այդ մի քանի հարյուր հազար դոլարն իր գրպանից տալ: Բայց ոչ, բա Գռզոն է՛լ ո՞ւմ համար է ԱԺ-ում հայտնվել: Իհարկե, այնպես չէ, որ Գռզոն փողերը «քամուն է տվել». այս ռեժիմի հարատևումը բխում է հենց նրա բիզնես շահերից, քանզի լուրջ ծրագրեր ունի թուրքերի հետ կապված, որ պետք է իրականացնի:
Մյուս կողմից՝ կատարվածը վկայում է ՔՊ-ակաների նյութապաշտության, փողի դիմաց հոգիները սատանային վաճառելու, դրամի դիմաց ցկյանս հայհոյվելու ու անիծվելու պատրասակամության մասին: Նրանք գիտեն՝ եթե փողը չվերցնեն, կա՛մ կհայտնվեն ԱԱԾ «պադվալում», կա՛մ լավագույն դեպքում գործազուրկ կմնան:

Ինչ վերաբերում է Նիկոլի վախերին, ապա նա առհասարակ ոչ մեկին չի վստահում, նույնիսկ երևի Աշոտիկին: Բայց շատ լավ իմանալով իր թիմակիցների էությունը, հասկացել է, որ փողով կարող է առնել նրանց լոյալությունը, իսկ հատկապես ներկա փուլում նրան դա օդի ու ջրի պես է պետք: Մեկ է՝ հո իր գրպանից չի վճարել, Գռզոն է էլի մուծվել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել