Պարզվում է՝ վերջին շրջանում Google-ում ամենաշատ փնտրված երեք սերիալները եղել են «Պանարմենիան մեդիա գրուպի» արտադրանքները: Ներկայացնում ենք 1-3 հորիզոնականներն՝ ըստ ռեյտինգների:
1․ «SOS. փրկեք մեր հոգիները»
25 մասից բաղկացած միստիկ դրամա, ֆանտաստիկ և սարսափ ժանրերի տարրերով նոր թրիլլեր, որը հեռարձակվում է Ucom ցանցում գործող «Արմեիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում շաբաթը 5 օր։
2. «Հին արքաներ»
«Պրեմիում» հեռուստաալիքի բազմասերիանոց խաղարկային ֆիլմը պատմական ակնարկ է նախաքրիստոնեական ժամանակաշրջանի Հայաստանում՝ Մեծ Հայքում, ծավալվող դրամատիկ իրադարձությունների: Դերասանական կազմում են՝ Ժան Նշանյանը, Մուրադ Ջանիբեկյանը, Ռուբեն Մուրադյանը, Շողեր Թովմասյանը, Արման Նշանյանը, Շաքե Թուխմանյանը, Աննա Գրիգորյանը և այլք: Ֆիլմում նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ, երբ Հայաստանում պետք է գահ բարձրանար Տիգրան 2-րդ Արտաշեսյանը՝ ապագայում՝ Արքայից արքա Տիգրան Մեծը։ Ֆիլմի կիզակետում Տիգրան Առաջինի մահից հետո ստեղծված արքունական դավադրություններն են:
3. «Կարմիր բլուր»
Հունվարի 9-ից ATV-ի եթերում մեկնարկած հեռուստասերիալը ևս հասցրել է սիրվել: Հեռուստանովելի անվանումը պատահական ընտրված չէ։ Երևանի հայտնի թաղամասն առանցքային կապ ունի սյուժեի հետ. հերոսներն ապրում են Կարմիր բլուրի մոտակայքում: Ռեժիսոր Ելենա Արշակյանի ֆիլմում իսկական աստղային դերասանական կազմ է՝ Սամվել Սարգսյան, Արտաշես Ալեքսանյան, Սարգիս Գրիգորյան և այլք: