«Արմենիա» հեռուստաընկերությունն Ամանորի մեծ շոու-ծրագիրն արդեն նկարահանել է։ Հեքիաթային և տարվա ընթացքում սիրված կատարումներով ներկայանալու են հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ Սոնա Ռուբենյան, Արամ MP3, Նունե Եսայան, Սոֆի Մխեյան, Կամո Սեյրանյան, Կամիլ, Քրիստինե Պեպելյան, Սիլվա Հակոբյան, Զարուհի Բաբայան, Հայկո, Անահիտ Սիմոնյան և էլի շատ կատարողներ:
Համերգային շոու-ծրագիրը համեմված է լինելու «Արմենիա Թիվի»-ի տարբեր նախագծերի աստղերի հումորային մանրապատումներով: Հաղորդավարներն են՝ Նազենի Հովհաննիսյան, Վաչե Թովմասյան, Արտակ Վարդանյան, Դիանա Մալենկո, Դիանա Գրիգորյան, Կարեն Ասլանյան, Նաստասյա Գոլովկո և Սուրեն Փահլևանյան, Արփի Գաբրիելյան և Միհրան Ծառուկյան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել