1981թ. դեկտեմբերի 13-ին գեներալ Յարուզելսկին Լեհաստանում հայտարարում է արտակարգ դրությունը, որը տևում է մինչ 1982թ. հուլիսի 22-ը: Սրանով սկսվում էր լեհական «Համերաշխություն» շարժման նկատմամբ հալածանքների փուլը: Վալենսիայի գլխավորությամբ շարժման ղեկավար կազմը և տասնյակ հազարավոր ակտիվիստներ ձերբակալվում են: Շարժումը, սակայն, իր կազմակերպվածության և ինստիտուցիոնալության շնորհիվ չի մարում: 1989թ. ամռանը խաղաղ պայքարի սկզբունքներով շարժվող «Համերաշխություն» շարժումը, որը վայելում էր ջախջախիչ մեծամասնության համակրանքը ընտրություններով հաղթում է կոմունիստական ռեժիմին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: