Ինչպես արդեն նշել էի, ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաք պաշտոնապես ճանաչելու Թրամփի հայտարարությունն արժանացավ միջազգային հանրության դիմադրությանը։ Դա ակներև էր և սպասելի, քանի որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը` Երուսաղեմի կարգավիճակի հիմնահարցով հանդերձ, հանդիսանում է միջազգային նշանակության ամենակնճռոտ խնդիրներից մեկը, որտեղ ներկայացված են միջազգային և տարածաշրջանային առաջատար արտաքին դերակատարների շահերը։ Այս ամենը տրամաբանորեն հանգեցնում է Վաշինգտոնի միջազգային հեղինակության նվազեցմանն ու նպաստում վերջինիս միջազգային հնարավոր մեկուսացմանը։ Այս առումով, մեղմ արտահայտված, անհասկանալի է դառնում Թրամփի այս որոշումը, և տրամաբանական հարց է առաջանում` ո՞ւմ էր, ի վերջո, ձեռնտու Միացյալ Նահանգների միջազգային հեղինակության անկումը և այդ ուղղությամբ հակավաշինգտոնյան, պայմանական ասած, միջազգային ճակատի մոբիլիզացումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: