Աշնանային երաժշտական ամենավառ ու գունեղ իրադարձություններից մեկն արդեն պատմություն է: Երեկ Սարո Թովմասյանը պարզապես պայթեցրեց Մարզահամերգային համալիրի բեմը: Շքեղ մենահամերգ, կենդանի հնչողություն, լուսային ու ձայնային խելահեղ շոու: Երգչի՝ «Սրտիս N1» խորագրով առաջին մեծ մենահամերգին ներկա է եղել նաև BlogNews.am-ը: Ներկայացնում ենք երեկոյի ուշագրավ դրվագներն ու հայտնի հյուրերին:

«Սրտիս համար N1». երգ, որի հենց առաջին հնչյուններից լեփ-լեցուն դահլիճը միանգամից կլանվեց: Սարոն վստահ ու առանց ավելորդ հուզմունքի տվեց համերգի մեկնարկը: Հետո հաջորդեցին երգչի հիթային կատարումները, որոնց ընթացքում հույզերի ու զգացմունքների իսկական հեղեղ էր դահլիճում:

IMG_9355
IMG_9357
IMG_9364
IMG_9366
IMG_9367
IMG_9374
IMG_9379
IMG_9387
IMG_9397
IMG_9407
IMG_9425

Լիրիկական կատարումներից հետո հանդիսատեսը միանգամից ակտիվանում էր, երբ լսվում էր ռիթմիկ երաժշտություն և ուրախ պարեղանակ: Շուրջ 2 ժամ տևած համերգի ընթացքում Սարոն կատարեց ավելի քան 3 տասնյակ երգ, որոնց մի մասն առաջին անգամ էր հնչում ու հենց Մարզահամերգայինի բեմից: 

Երգիչը չմոռացավ նաև մոր ու կնոջ մասին, ովքեր հանդիսատեսի շարքում էին: 2 գեղեցիկ կատարում նվիրեց մորը,  իսկ մեկը կնոջը՝ Տաթևին, նրան շնորհակալություն հայտեց իր կյանքի միակին՝ Վիկային, պարգևելու համար:

Համերգն աննախադեպ էր նաև իր կազմակերպչական ծավալով, օգտագործվված տեխնիկական միջոցների բազմազանությամբ ու մասշտաբով:

Հատուկ երեկոյի համար կառուցվել էր դեկոր, օգտագործվել էին 300-ից ավելի լուսային սարքավորումներ՝ բոլորովին նոր շարվածքով, 330 քմ լեդ էկրաններ, որոնք իրենց մանրությամբ, քանակով ու կետայնությամբ մեկ դահլիճում Հայաստանում դեռ չէին օգտագործվել:

Երեկոյի հատուկ հյուրերն էին հայկական շոու-բիզնեսի կնքահայր Արթուր Գրիգորյանը, Քրիստինե Պեպելյանը և դիջեյ Սմոքը:

IMG_9222
IMG_9224
IMG_9226
IMG_9228
IMG_9230
IMG_9235
IMG_9238
IMG_9240
IMG_9242
IMG_9253
IMG_9254
IMG_9282
IMG_9298
IMG_9321
IMG_9330
IMG_9343
IMG_9346
IMG_9355
IMG_9357
IMG_9364
IMG_9366
IMG_9367

Համերգի պրոդյուսերն ու բեմադրող ռեժիսորը Արթուր Մանուկյանն էր: Համերգն իրականություն էր դարձել 320 մարդու նվիրված աշխատանքի արդյունքում, ովքեր շուրջ մեկ տարի զբաղվել են կազմակերպչական ու այլ մանրամասներով: Ընդհանուր միջոցառմանը մասնակցեցին 40 երաժիշտ, «Swag dance» պարային խումբը:

Դատելով երկրպագուների արձագանքից՝ համերգը տպավորիչ էր ու ստացված, որը դեռ երկար կհիշվի:

IMG_9433
IMG_9439
IMG_9442
IMG_9461
IMG_9472
IMG_9549
IMG_9551
IMG_9561
IMG_9569
IMG_9573
IMG_9577
IMG_9580
IMG_9584
IMG_9587
IMG_9619
IMG_9629
IMG_9631
IMG_9633
IMG_9642
IMG_9646
IMG_9652
IMG_9669
IMG_9670
IMG_9690
IMG_9704
IMG_9706
IMG_9715
IMG_9717
IMG_9721
IMG_9725
IMG_9738
IMG_9769

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել