Թվում է, թե Հայաստանի ներքաղաքական կյանքում իրենց քաղաքական դերակատարությունն իրականում ավարտած կոմունիստներն այլևս անելիք չունեն:

Սակայն վերջերս մարքս-լենինյան գաղափարախոսություն դավանող Թուրքիայի ձախակողմյան շարժման զինված թևի կիսաառասպելական հրամանատարներից հայազգի Նուբար Օզանյանի զոհվելը Սիրիայի հյուսիսում և նրա թաղման այն կադրերը, որոնք տարածվեցին հենց քրդական տեղեկատվական աղբյուրներով, հանգեցնում են այն մտքին, որ հայաստանյան կոմունիստները կարող են որոշակի, ինչպես ասում են, «ռեբրենդինգից» հետո ստանձնել մեր Հայրենիքի համար չափազանց կարևոր և օգտակար դերակատարություն:

Այդ դերակատարությունը կարող է իրականացվել ոչ պետական, կուսակցական խողովակներով թե՛ Թուրքիայի ներսում և թե՛ Սիրիայում ու Իրաքի հյուսիսում նաև զինված ներկայություն ունեցող ձախակողմյան խմբավորումների հետ կապ ապահովելու և սեփական գաղափարական ազդեցությունը տարածելու միջոցով, ինչն, ըստ էության, հայկական ներկայության ապահովման ձևերից մեկը կարող է լինել մեզ համար չափազանց կարևոր տարածաշրջանում:

Թուրքիայի Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցության բանվորագյուղացիական ազատագրական բանակի կողմից հրամանատար Նուբար Օզանյանի հիշատակին նվիրված տեսահոլովակը՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել