Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպան Շարպանտիեի ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման գործում:
Իր ունեցած այս նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Շարպանտիեին պարգևատրել է արտգործնախարարության պատվո մեդալով:
Էդվարդ Նալբանդյանը հաջողություն է մաղթել Ֆրանսիայի դեսպանին իր հետագա գործունեության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



