Pastinfo.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին վիրավորական բանաստեղծություն գրած գերմանացի երգիծաբան Յան Բյոհմերմանի փաստաբան Քրիստիան Շերցը հայտարարել է, որ կանցլեր Անգելա Մերկելի նկատմամբ կարող է դատական գործ բացվել: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից:

«CNNTurk»-ի հաղորդմամբ՝ փաստաբանը նշել է, որ պատճառը եղել է Մերկելի կողմից Էրդողանի մասին երգիծական բանաստեղծության հետ կապված բացասական մեկնաբանությունը:

Բյոհմերմանի փաստաբանի կողմից  Անգելա Մերկելին հղված բաց նամակում մասնավորապես  պահանջվում է,  որ  կանցլերը հրաժարվի հրապարակային գնահատականներից:

Միջանկյալ նշենք, որ կանցլերը բանաստեղծությունը որակել էր որպես «միտումնավոր վիրավորական տեքստ»:

Փաստաբանը նշել է, որ Մերկելը իրավունք չուներ նման կերպ արտահայտվելու: Շերցը նշել է, որ, եթե Մերկելը մեկ շաբաթվա ընթացքում ետ չվերցնի բանաստեղծության վերաբերյալ արված հայտարարությունը, ապա իրենք դատարան կդիմեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել