Orbiter-1K հարվածային անօդաչուներն արտադրող իսրայելական Aeronautics Defense Systems (ADS) ընկերության բաժնետոմսերի արժեքը այսօրվա՝ օգոստոսի 29 դրությամբ երեկվա համեմատ նվազել է 11,7 տոկոսով։
Ինչպես նշվում է օգոստոսի 28-ին ընկերության հրապարակած հայտարարության մեջ, Իսրայելի ՊՆ ավտանգության և արտահանման վերահսկման դեպարտամենտը (Malmab) կասեցրել է ADS-ի՝ արտասահմանյան պատվիրատու երկրներից մեկին Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ների վաճառքի արտոնագիրը: Ըստ հայտարարության՝ արգելքը վերաբերում է միայն տվյալ պատվիրատուին, և միայն նշված տեսակի անօդաչուների համար:
Ընկերությունը նախատեսում էր այդ պատվիրատուին 2017–18 թթ. վաճառել 20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նշված տիպի անօդաչուներ: Թեև պատվիրատուի ով լինելը հայտարարության մեջ չի նշվում, սակայն ասվում է, որ վաճառքի և արտահանման արգելքը պայմանավորված է Իսրայելի ՊՆ կողմից իրականացվող հետաքննության հետ: Ընկերությունում «մտածում են», որ վաճառքի և արտահանման արգելքը կգործի առնվազն մինչև հետաքննության ավարտը:
Իսրայելական Bizportal կայքն իր հերթին հայտնում է, որ իսրայելական ընկերությունը նշված պատվիրատուի հետ նաև անօդաչուների համատեղ արտադրության գործարան ունի: Այս բոլոր չափանիշներին համապատասխանում է միայն Ադրբեջանը, որը և´ գնում է, և´ իր տարածքում հիմնված համատեղ իսրայելա-ադրբեջանական գործարանում, ենթադրաբար, հավաքում է Orbiter տիպի ԱԹՍ-ներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: