Իսրայելի ՊՆ-ն չեղարկել է Ադրբեջանին Orbiter-1K ԱԹՍ-ների վաճառքի արտոնագիրը


16:24 , 29 օգոստոս, 2017
Razm.info-ն գրում է.

Orbiter-1K հարվածային անօդաչուներն արտադրող իսրայելական Aeronautics Defense Systems (ADS) ընկերության բաժնետոմսերի արժեքը այսօրվա՝ օգոստոսի 29 դրությամբ երեկվա համեմատ նվազել է 11,7 տոկոսով։

Ինչպես նշվում է օգոստոսի 28-ին ընկերության հրապարակած հայտարարության մեջ, Իսրայելի ՊՆ ավտանգության և արտահանման վերահսկման դեպարտամենտը (Malmab) կասեցրել է ADS-ի՝ արտասահմանյան պատվիրատու երկրներից մեկին Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ների վաճառքի արտոնագիրը: Ըստ հայտարարության՝ արգելքը վերաբերում է միայն տվյալ պատվիրատուին, և միայն նշված տեսակի անօդաչուների համար:

Իսրայելական ASD ընկերության բաժնետոմսերի գինը՝ 2017թ. օգոստոսի 29-ի՝ 16:00-ի դրությամբ

Իսրայելական ASD ընկերության բաժնետոմսերի գինը՝ 2017թ. օգոստոսի 29-ի՝ 16:00-ի դրությամբ

Ընկերությունը նախատեսում էր այդ պատվիրատուին 2017–18 թթ. վաճառել 20 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նշված տիպի անօդաչուներ: Թեև պատվիրատուի ով լինելը հայտարարության մեջ չի նշվում, սակայն ասվում է, որ վաճառքի և արտահանման արգելքը պայմանավորված է Իսրայելի ՊՆ կողմից իրականացվող հետաքննության հետ: Ընկերությունում «մտածում են», որ վաճառքի և արտահանման արգելքը կգործի առնվազն մինչև հետաքննության ավարտը:

Իսրայելական Bizportal կայքն իր հերթին հայտնում է, որ իսրայելական ընկերությունը նշված պատվիրատուի հետ նաև անօդաչուների համատեղ արտադրության գործարան ունի: Այս բոլոր չափանիշներին համապատասխանում է միայն Ադրբեջանը, որը և´ գնում է, և´ իր տարածքում հիմնված համատեղ իսրայելա-ադրբեջանական գործարանում, ենթադրաբար, հավաքում է Orbiter տիպի ԱԹՍ-ներ:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: