Շատ լավ է, որ Մարուքյանը բարձրաձայնել ու զբաղվել է այս խնդրով, բայց անհասկանալի է, թե որտեղից Մարուքյանին տեղեկություն, որ խնդիրը լուծվել է: Իմ ունեցած տեղեկություններով՝ իրականում վարչապետերի հավաքի ժամանակ խնդրին ամենևին էլ լուծում չի տրվել, ու դեռ մեծ անորոշություն կա էս հարցում:
Ուստի հարկ կա մեր վարորդներին տեղեկացնելու, որ հարցը լուծված չէ: Հանկարծ չընկնեն մոլորության մեջ ու ապատեղեկատվության արդյունքում չհայտնվեն վատ դրության մեջ:
Պարզ չէ՞, որ եթե հարցը լուծված լիներ, մեր կառավարությունն արդեն վաղուց սկսած կլիներ PR արշավը: Ավելին, եթե հարցը նույնիսկ լուծված լիներ, Մարուքյան Էդմոնը ո՞նց պետք ա լուծեր: Կարո՞ղ ա Ռուսաստանում ինչ-որ լուրջ պաշտոնի ա, խաբարություն չունենք:
Մյուս կողմից էլ զավեշտալի ա, որ ԱԺ պատգամավորը երկու պետությունների միջև խնդրի լուծման վերաբերյալ ինֆորմացիա տարածում ա՝ հղում անելով ինչ-որ քաղաքացու նամակի: Ծիծաղելի ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/2358332387724668?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել