Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է տեսչական համակարգի օպտիմալացման ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքների մասին, անդրադարձել որոշ խնդիրների ու ներկայացրել դրանց լուծման տարբերակներ: 
Վարչապետ Կարապետյանը կարևորել է տեսչական համակարգի օպտիմալացումն ու արդյունավետ աշխատանքը և հանձնարարել լրացուցիչ քննարկել բաց մնացած բոլոր հարցերը՝ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել