Արձակուրդային տրամադրությունները դեռևս մեկ ամիս կշարունակեն գերակայել, ուստի գլխավոր հարցերից մեկը, որոշ դեպքերում՝ նաև գլխավոր հարցն այն է, թե ուր մեկնել հանգստի: Տարատեսակ հանգստի փաթեթներ կան՝ մեկը մեկից գայթակղիչ առաջարկներով, մեկը մյուսից մատչելի ու շենշող, սակայն մի պահ դադար տալով և «հանգիստս ուր անցկացնեմ» հարցին փորձենք պատասխանել՝ ԱՐՑԱԽՈՒՄ:
Առաջին հերթին լավ և հետաքրքիր հանգիստն ուղղակի երաշխավորված է, քանզի հարուստ է տեսարժան վայրերով ու գայթակղիչ բնությամբ, երկրորդ հերթին՝ բարձրամակարդակ սերվիսը նույնպես ապահովված է ցանկացած զբոսաշրջիկի համար, ավելին՝ կա նաև հյուրատների մշակույթ, որից մեկ անգամ օգտվելուց հետո միանգամից պլանավորվում է հաջորդ այցելությունը:
Իսկ մեծ առումով՝ ամեն մի զբոսաշրջիկի՝ Արցախում հանգիստն անցկացնելու քայլը մեծապես նպաստում է Արցախի Հանրապետության տնտեսության զարգացմանը:
Առնվազն այս երեք նախապայմանները հաշվի առնելով՝ կարելի է ուղղակի վեր կենալ և այցելել Արցախ:
Հ.Գ. Ի դեպ, գներն էլ մատչելի են... #ԵկԱրցախ