«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը երեկ կրկին խոսել է 2018 թվականի իրադարձությունների մասին։ Նա նախ հայտարարել է, որ դեռ հաստատ չէ, որ Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, քանի որ հնարավոր է՝ հանրությունն իր բողոքն արտահայտի դրա վերաբերյալ։ Տեսականորեն սա, իհարկե, հնարավոր է, պրակտիկ՝ այս պահին գոնե անհնար։ Սակայն սա չէ Փոստանջյանի արձանագրումներից ամենակարևորը, այլ այն, որ Զարուհին մատնանշել է, որ անցյալ տարի հուլիսյան դեպքերի ժամանակ Սարգսյանը փորձել է վերահսկել փողոցային պայքարն՝ այնտեղ ուղարկելով վերահսկելի ընդդիմադիրների։ Խոսքը ԵԼՔ-ի ու, մասնավորապես, նրա առանցքային լիդերներից մեկի՝ Նիկոլ Փաշինյանի մասին է։ Հենց նա էր հրապարակում, սակայն ծռերը հեռացրին նրան հրապարակից։
Հիմա, փաստորեն, Զարուհին մեղադրում է Նիկոլին 2016 թվականի իրադարձությունները խեղելու ու տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Սա նշանակում է, որ եթե, օրինակ, Փոստանջյանը բողոքի ալիք բարձրացնի ու հանրությանն առաջնորդի, Փաշինյանը հարթակում անելիք չի ունենա։ Ակնհայտ է, որ, ֆուտբոլային լեզվով ասած, այս արարքով Փոստանջյանը «բլոկում է» Փաշինյանին։ Իսկ Փաշինյանը դժվար թե սրան հանդուրժողականորեն վերաբերվի, ու հիմա պետք է պայքար գնա հանրային մոբիլիզացիայի համար, որպեսզի Սերժ Սարգսյանին թույլ չտրվի պաշտոնավարել հետագայում։ Ու փաստորեն, մեկը մյուսին մերժելու է, ու արդյունքում բողոքավոր մասսան նորից բաժանվելու է երկու մասի։ Իսկ ո՞ւմ է դա ձեռնտու... Կարծում ենք՝ կռահեցիք: