Փնովելով ընդդիմությանը՝ Ղազարյան Ալխասը հայտարարել է, թե մարդիկ  ՔՊ-ին են ձայն տվել՝ չնայած արտաքին ազդակներին ու ընտրակաշառքներին, քանի որ քաղաքացին վստահ գիտի՝ ով է իրեն տանում դեպի խաղաղ զարգացման ժամանակաշրջան, վստահ գիտի՝ ով է իր մասին մտածում, ով է իր կողքին և այսպես շարունակ:
 
Արտաքին ազդակներից խոսում է մի ուժի ներկայացուցիչ, որի պարագլխին եվրոպացիները փառաբանում էին Հայաստանում, Թրամփն իր բացահայտ աջակցությունն էր հայտնում՝ ընտրություններից հետո խոստովանելով, որ Նիկոլի վերարատադրությունը տեղի է ունեցել նաև իր շնորհիվ, և նույնսիկ «Euronews»-ն էր Նիկոլի համար «վիզ դրել»՝ հրապարակելով սոցհարցման սխալ տվյալներ:
 
Ոչ պակաս ծիծաղելի է Ալխասի՝ խաղաղության դարաշրջանի մասին հայտարարությունը. 2018-ին էլ գալով իշխանության՝  Նիկոլը խոստանում էր սոցիալական դրախտ կառուցել, Արցախի հարցը հօգուտ Հայաստանի լուծել և այլն: 2020-ին գիտենք՝ ինչ եղավ: 2021-ին խոստանում էր Շուշին ու Հադրութը հետ բերել, պայքարել Արցախի ժողովրդի օրինական իրավունքների համար և այլն: Հիմա ով է վայելում Արցախի չքնաղ բնությունն ու հարուստ ռեսուսները, բոլորս գիտենք և այսպես շարունակ:
 
2026-ին խոստացել է խաղաղություն ու թոշակներն է բարձրացրել, ներդրել է առողջապահական ապահովագրություն և այլն, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ  ինֆլյացիան զրոյացրել է 10000-ի էֆեկտը, իսկ առողջապահական ապահովագրոթյունն էլ գործելու է թերի կերպով, քանի որ ուղղակի փող չկա, դե իսկ խաղաղսւթյան մասին ավելորդ է խոսել. թուրքերի կողմից ներկայացված պահանջների ցանկի ընդլայնումը մոտավոր պատկերացում է տալիս, թե ինչ խաղաղության մասին կարող է այս դեպքում խոսք լինել:
 
Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, ապա ամեն անգամ խոսելով այս շինծու հարցի մասին՝ ալխասները դելեգիտիմացնում են ոչ թե ընդդիմությանը, այլ իրենց. խոստովանում են, որ մեխի գլուխներ են, որոնց աչքի դիմաց ընդդիմությունը «բեսպրեդելի» է դիմել ո մարսել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել