Վաղ առավոտյան ձերբակալել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս մասին հայտնում են «ՀայաՔվե»-ից։

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ, լրատվամիջոցներին հայտնեցին ՔԿ-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել