
Ինչպես հայտնի է, հայերն առաջինն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն, ինչն էլ մնացած ազգերին ստիպում է ասոցացնել մեզ որոշ սիմվոլների հետ:
1. Խաչքարեր
Քարից կերտված խաչեր, որոնց պատրաստելու համար տուֆ է օգտագործվում: Խաչքարերն օգտագործում են մահացածների գերեզմանների կամ էլ մշակութային կամ կրոնական կառույցներ զարդարելու համար:
2. Հավերժության հայկական նշան
Հավերժության նշանի հայկական տարբերակը, որը հնարավոր է տեսնել գրեթե ամենուր՝ հին եկեղեցիների պատերին և անգամ տարբեր կազմակերպությունների լոգոներում: Պատմաբանները կարծում են, որ հայ մշակույթում հայտնի այս նշանը խորհրդանշում է նաև արևը:
3. Հայկական գորգեր
Ազգային մշակույթի «ներկայացուցիչ»՝ անկրկնելի, վառ գույներով, ներդաշնակ երկրաչափական պատկերներով և միստիկ նշաններով զարդարված: Յուրաքանչյուր մարզում առաջ ստեղծվում էին հատուկ պատկերներ, որոնք բնորոշ էին միմիայն այդ շրջանին: Առանձնահատուկ փառք էին վայելում Արցախում պատրաստված գորգերը:
4. Նուռ
Նուռը, որը խորհրդանշում է բարեբերություն, հաջողություն, Հայաստանի խորհրդանիշն է համարվում: Սերգեյ Փարաջանովն անգամ իր ֆիլմերից մեկի անվան մեջ ներառել է այս մրգի անվանումը՝ «Նռան գույնը»: Վերջինս նվիրված էր հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային:
5. Խազեր
Հայ ժողովուրդն ունեցել է երաժշտական նոտաների գրառման իր համակարգը, որոնք անվանվել են «խազեր»: Ժամանակի ընթացքում դրանք սկսեցին բարդանալ, և որպեսզի մարդկանց համար հասանելի լինի խազերի ընթերցումը, փորձեցին հեշտացնել դրանք: Այսօր Հայաստանում խազերը կրկին օգտագործվում են:
6. Հայոց այբուբեն
Մեր ազգի ազգային ինքնորոշման հարցում հսկայական դեր է ունեցել հայոց այբուբենի ստեղծումը: Ինչպես նշում են աղբյուրները, Մեսրոպ Մաշտոցի կողմից ստեղծված 36 տառերը անմիջականորեն կապվում են հենց Աստծու հետ: V դարից ի վեր մեր այբուբենը փոփոխությունների չի ենթարկվել:
7. Վեցգագաթանի աստղ
Չնայած այն բանին, որ այս նշանը հաճախ ասոցացնում են հուդայիզմի հետ, դրան կարելի է հանդիպել հայկական եկեղեցիների պատերի կամ խաչքարերի վրա: Նշանի մեջտեղում տեղադրված է հավերժության նշանը:
8. Ազգային դրոշ
Կա վարկած, որ մեր դրոշը ստեղծվել է XIX դարում Ղևոնդ Ալիշանի արած պրոտոտիպի հիման վրա: Գույներից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի. կարմիրը խորհրդանշում է ազատությունն ու հայ ժողովրդի մղած դարավոր պայքարը: Կապույտը մեր ազգի կյանքն է խաղաղ երկնքի տակ: Երրորդը՝ ծիրանագույնը, խորհրդանշում է աշխատասիրությունը, հյուրասիրությունն ու հայերի յուրահատուկ տաղանդը:
9. Սուրբ լեռ Արարատ
Արարատի պատկերներ կարող եք տեսնել ամենուր՝ սկսած մեր զինանշանից, վերջացրած Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համազգեստով: Արարատն այն վայրն է, որտեղ կանգ է առել Նոյի տապանը. այս է վկայում Աստվածաշունչը:
10. Հայաստանի զինանշան
Գերբի վրա պատկերված են առյուծ և արծիվ, կենտրոնում՝ վահան, որի մեջտեղում երևում է Արարատ լեռը, իսկ դրա շուրջը հայկական 4 արքայատոհմերի զինանշաններն են: Ներքևի հատվածում պատկերված են սուր, ցորենի հասկեր, ինչպես նաև կոտրված շղթա: Այս ամենը խորհրդանշում է ազատություն, մշակութային ժառանգություն, բարձր ինտելեկտ և աշխատասիրություն: