Հուլիսի 4–ին ի պաշտպանություն գործարար Սամվել Կարապետյանի տեղի է ունենալու հավաք: Այս կապակցությամբ Թևանյան Անդոյի «Մայր Հայաստանն» է տարածել հայտարարոթյուն՝ կոչ անելով քաղաքացիներին մանակցել կայանալիք երթին:

Այն, որ երթ է ծրագրվում ի պաշտպանություն Նիկոլի զոհը դարձած գործարարի, իհարկե, հրաշալի է: Նկատենք նաև, որ աա Անդոյի համար լավ առիթ է՝ կրկին աչքի ընկնելու, ինքնագովազդվելու, ինչը նորմալ է: Բայց այստեղ մի վտանգ կա՝ ո՞վ է երթը գլխավորելու: Միանգամից նկատենք, որ եթե Անդոն է դա անելու կամ լինելու նրանց շարքերում, ովքեր առաջնորդելու են երթը, ապա շատ փոքր է հավանականությունը, որ այն կարող է արդյունք տալ. ոչ ոք չի մոռացել, թե ինչի վերածվեց ընդդիմադիր այն շարժումը, որի ընթացքում Հանրապետության հրապարակում լիդերի դեր էր ստանձնել Անդոն: Հիշո՞ւմ եք՝ ինչպես էր մարդկանց քայլելու ուղարկում, հետո էլ քաղաքից փախավ՝ «պատռելով դիմակը»:

Այնպես որ՝ եթե կա ակցիաներով արդյունքի հասնելու նպատակ, ապա Անդոյի կարգավիճակը հասարակ մասնակցից պետք է ավել չլինի. նա առաջնորդի խիստ կասկածելի համբավ ունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել