Մեր կյանքում մենք շատ ենք հանդիպում մարդկանց, ովքեր ներկայանում են մեր ընկերը։ Մենք վստահում ենք նրանց, ժամանակ անցկացնում նրանց հետ, բայց որոշ ժամանակ անց երևում է նրանց իսկական դեմքը։ Նրանք կա՛մ վատ են վարվում մեզ հետ, կա՛մ արհամարհում մեզ, երբ մենք օգնության կարիք ունենք, կա՛մ էլ պարզապես գործիք ենք լինում նրանց համար, որ հասնեն իրենց ուզածին։

Այդպիսի մարդկանց ճանաչելը, նրանց նպատակներն ու մտադրությունները հասկանալը կարող է դժվար լինել։ Մեր կեղծավոր ընկերները, սակայն, բաժանվում են 7 հիմնական տեսակի։

1. Հաճոյախոսող

Հաճոյախոսություններ սիրելը գալիս է մարդու բնությունից, ու մենք հաճախ հավանում ենք այն մարդկանց, ովքեր հաճոյախոսում են մեզ։ Այս տեսակին պատկանող կեղծավոր մարդիկ շատ լավ են հասկանում դա։ Հաճոյախոսողը Ձեր հասցեին լավ մեկնաբանություններ է անում՝ Ձեզ հետ ավելի արագ մտերմանալու համար։ Իհարկե, մարդիկ կարող են հաճոյախոսել Ձեզ նաև այն դեպքում, երբ բարի ու լավն են ու իսկապես հավանում են Ձեզ։ Բայց այս տեսակի մարդկանց պետք է ոչ թե Ձեր ընկերությունն, այլ որևէ այլ բան։

Բարեբախտաբար, այս տեսակին հեշտ է տարբերելը, որովհետև չափից դուրս լավ վերաբերմունքն ու հաճոյախոսությունները կեղծ են թվում։

friends, friendship, and hair image

2. Մանիպուլյատոր

Մանիպուլյատորը կեղծ ընկերոջ ամենավտանգավոր տեսակներից է, քանի որ հաճախ դժվար է լինում նրանց նկատելը։ Մանիպուլյատորները կարող են արդյունավետ գործել միայն այն դեպքում, երբ շահել են Ձեր վստահությունն ու համակրանքը։ Լավ ու իսկական ընկերը միշտ հաշվի է առնում Ձեր մտքերն ու զգացմունքները, մինչդեռ այս տեսակի ընկերը ոչ մի պատճառ չունի դրանք հաշվի առնելու, քանի որ նրա համար Դուք միայն շախմատի քար եք՝ իր ուզածին հասնելու համար։

3. Սոցիալական աստիճանով բարձրացող

Այս տեսակին պատկանող մարդիկ ընկերներին նայում են այնպես, ինչպես կնայեն թանկարժեք հագուստի կամ այլ իրի՝ մի բանի, որը նրանց կօգնի լավ տեսք ունենալ։ Նրանք պատրաստ են Ձեզ կամ ցանկացած այլ ընկերոջ ցած գլորել, եթե այլևս պետք չեք նրան՝ սոցիալական աստիճանով վեր բարձրանալու համար։ Ինչպես մանիպուլյատորները, նրանք ևս շփվում են Ձեզ հետ միայն այն ժամանակ, երբ պետք եք նրանց, ու թքած ունեն Ձեր զգացմունքների ու ցանկությունների վրա։

friends, city, and friendship image

4. Պատճենահանող սարք

Նա ոչ այնքան ընկեր է, որքան երկրպագու։ Եթե հաճոյախոսողը, մանիպուլյատորն ու սոցիալական աստիճանով բարձրացողը չարամիտ ու խորամանկ են, ապա «պատճենահանող սարք» տեսակին պատկանող մարդիկ պարզապես ցանկանում են իրենց անհատականությամբ ու բնավորությամբ կրկնօրինակել Ձեզ։ Լավ ընկերոջ պարագայում հնարավոր է մարտահրավերներ նետել մեկդ մյուսին, աճել ու նոր բաներ բացահայտել միմյանց մասին, սակայն նման տեսակի մարդկանց դեպքում Դուք ստիպված եք պարզապես պայքարել Ձեզ կրկնօրինակող ու նյարդերի վրա ազդող աղավաղված կերպարի հետ։

5. Ձևացնող

Այսպիսի «ընկերները» միայն ձևացնում են, թե ընկեր են ու այն ժամանակ, երբ պետք եք նրանց։ Նրանք կարող են ընկերասեր լինել, դուք նույնիսկ կարող եք լավ ժամանակ անցկացնել միասին, սակայն նրանց մեջ հավատարմություն չկա։ Դուք նրանց համար կարևոր չեք։

Իրական ընկերները Ձեր կողքին են ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակ։

friends, beach, and summer image

7. Խաբեբա

Ի տարբերություն մնացած տեսակների՝ ստախոսը, հնարավոր է, մի ժամանակ լավ ընկեր է եղել։ Դուք հավանաբար կարևոր եք եղել նրանց համար, ու նրանք էլ՝ Ձեզ համար։ Հնարավոր է՝ Դուք մտածեք նաև, թե նա դեռ Ձեր ընկերն է։ Սա մի մարդ է, ով մնում է Ձեր կողքին ու ցույց տալիս, թե դուք ընկերներ եք, բայց Ձեր մեջքի ետևում մի բան է անում, որով դավաճանում է Ձեզ։ Ամենատարածված տարբերակը Ձեր զուգընկերոջ հետ հարաբերություններ ունենալն է։ Ցավոք, այս տեսակին կարելի է բացահայտել միայն այն ժամանակ, երբ արդեն կոտրել է Ձեր սիրտը, իսկ մինչ այդ նա լավ ընկեր է թվում։

8. Մրցակից

Սա կեղծավոր ընկերների բոլոր տեսակներից ամենաճարպիկն է։ Ցավոք, այսպիսի մարդիկ բավականին շատ են։ Ունեցե՞լ եք այնպիսի ընկեր, որը, երբ Դուք պատմել եք Ձեր կամ Ձեր ընկերոջ արած որևէ բանի մասին, անմիջապես մեկ այլ բան է ասել՝ ուշադրությունն իր վրա կենտրոնացնելու համար։ Սա հենց այդ տեսակն է։

Ձեր ամեն հաջողություն նրանք ընդունում են որպես մարտահրավեր, այլ ոչ թե մի բան, որ կարելի է միասին նշել։ Եթե Դուք նոր հեռուստացույց եք գնում, նա ավելի մեծն է գնում, եթե նոր նախասիրությամբ եք զբաղվում, նա էլ սկսում է նոր նախասիրություն փնտրել։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել