Թոշակի անցնելուց առաջ միլիոնատեր դառնալու համար հարկավոր է ուշադրություն դարձնել այնպիսի մասնագիտությունների, ինչպիսիք են SAP խորհրդատուն, big data-ի վերլուծաբանն ու BIM մենեջերը, հայտնում է RBC-ն:
Այս մասնագիտություններով աշխատելով տարեկան կարող եք վաստակել ավելի քան 1.4 միլիոն ռուբլի: Նման եզրակացությանն են հանգել ՌԴ-ում Առաջադեմ կրթության ինստիտուտի փորձագետները:
Վերլուծվել է ռուսական ռեսուրսների շուրջ 150 հազար թափուր աշխատատեղ: Կարիերայի աճ կարելի է գրանցել սեփական ոլորտում նոր տեխնոլոգիաներ յուրացնելով: Պարզվել է, որ ամենաշահութաբեր մասնագիտությունները կիբերսպորտմենն ու սթրիմերներն են՝ նրանք տարեկան վաստակում են մոտ 894 հազար ռուբլի:
Ամենաշահութաբեր մասնագիտությունների ցանկում են նաև աշխղեկը՝ տարեկան վաստակում է 828 հազարից 3 միլիոն ռուբլի, կոսմետոլոգը`տարեկան 817 հազարից մինչև 4.4 միլիոն ռուբլի, բլոգների պրոդյուսեր` տարեկան 942 հազարից 3 միլիոն ռուբլի, դայակ՝ տարեկան 1.1 միլիոնից 3.6 միլիոն ռուբլի, իսկ նավապետը՝ 618 հազարից 2.7 միլիոն ռուբլի:
Առաջադեմ կրթության ինստիտուտի տնօրեն Աննա Մարքսը կարծում է, որ աշխատավարձի վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ մարզը, կարգավիճակը, աշխատանքային ստաժը, մասնագիտական հմտությունները, մասնագիտացումը: Մեծ նշանակություն ունի անձի պատրաստակամությունը վերապատրաստվելու և նոր գիտելիքներ ստանալու հարցում: