Փորձագետները, ովքեր ուսումնասիրում են երազները, եկել են այն եզրակացության, որ երազներից կարելի է հասկանալ, թե ինչ հիվանդություններ են տանջում մարդուն և ժամանակին հոգ տանել սեփական առողջության մասին։

Սրտի հիվանդություններ

Մարդիկ, ովքեր կարող են ունենալ սրտի հետ կապված խնդիրներ, հաճախ դառնում են թրիլլերների կամ գործողություններով լի դետեկտիվ պատմությունների հերոսներ իրենց երազներում: Նրանք երազում տեսնում են հետապնդումներ, ծեծկռտուք, մեծ բարձրությունից ընկնել՝ մի խոսքով այն ամենը, ինչ ստիպում է արթնանալ սառը քրտինքով։

Հիպերտոնիա

Հիպերտոնիկ հիվանդներն էլ են անհանգստացնող երազներ տեսնում, բայց նրանց դեպքում ամեն ինչում մեղավոր է բնությունը կամ պատերազմի նման լուրջ աղետները։ Արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ հաճախ են տեսնում երկրաշարժեր, ջրհեղեղներ կամ ռմբակոծություններ։

Հիպոտոնիա

Հիպոտոնիայի դեպքում հակառակն է, նրանց երազները շատ դանդաղ ու ձանձրալի։ Այս մարդիկ հաճախ չեն կարողանում շարժվել, լողալով անցնել գետը կամ հասնել իրենց նպատակակետին: Նրանք արթնանում են կոտրված և հոգնած։

Թոքերի հիվանդություն և ասթմա

Թոքերի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ հաճախ թաղվում են փլատակների կամ ձնահյուսի տակ, նրանք խեղդվում են կամ ինչ-որ մեկը խեղդում է նրանց: Երբեմն կրծքավանդակի ծանրությունը չի վերանում նույնիսկ արթնանալուց հետո։

Ստամոքս-աղիքային տրակտի խնդիրներ

Նման հիվանդություններ ունեցող մարդիկ երազում տեսնում են կռիվներ՝ դանակահարությամբ և առատ արյունով, ինչը բերանում դառը համ է առաջացնում։

Դեպրեսիա

Դեպրեսիա ունեցող մարդիկ երազներում տեսնում են մութ սենյակներ, առանց պատուհանների ու դռների, օրինակ՝ նկուղներ կամ անանցանելի անտառ, որի ծառերի միջով լուսնի լույսը չի թափանցում։ Գիշերը նրան կարող են տանջել մանկության մղձավանջները կամ սեփական թաղման արարողությունը: Արթնանալուց հետո տխրությունն ու անհանգստությունը ոչ մի տեղ չեն անհետանում։

Նևրոզներ

Նևրոզներով մարդիկ երազներում տեսնում են խոչընդոտ, որը չեն կարողանում հաղթահարել։ Նրանք կարող են բաց թողնել վերջին գնացքը, ընկնել խոր փոսը, որտեղից ելք չկա, նրանց առջեւ փակվի մի շատ կարեւոր վայրի դուռը և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել