Հրեաները անգամ իրենց ննջեցյալին այցելելիս ոչ թե ծաղիկ են տանում, այլ հավաստագիր՝ որ այդ ծաղկեփնջի գումարը նվիրաբերել են Իսրայելի բանակին: Նա այդ կերպ և´ իր ննջեցյալին է հարգում, և´ իր պետությունը, իր բանակը, իր զինվորին։ Ինչքան նյութական կամ էսթետիկ մասը չէ կարևոր, որքան հոգեբանությունը, որ յուրաքանչյուր քաղաքացի մաս է կազմում այդ գործընթացին և իր բաժին մասնակցությունն է ունենում երկրին ու բանակին ծառայելուն՝ միաժամանակ բարձրացնել վստահությունը, որ քաղաքացին համոզված լինի, որ ոչ մի դրամ չի թալանվում: Հ.Գ. Հայաստանում այս պայմաններում ևս անհրաժեշտ է այս և նմանատիպ ազգ-բանակային մտածելակերպի ամրապնդումը ժողովրդի մեջ․․․այլ տարբերակ չկա․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել