ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, բայց կան նաև փակ և մառախլապատ ճանապարհեր․ տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում, Վաղարշապատ, Մասիս, Արտաշատ, Ջերմուկ քաղաքներում, Արարատ-Երասխ և Երևան-Սևան 39-49-րդ կմ ավտոճանապարհներին մառախուղ է։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



