Araratnews.am-ը գրում է.

ՀԱՊԿ տարածաշրջանի խնդիրները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, պետք է լուծվեն սեփական ջանքերով՝ առանց այլ պետությունների միջամտության. այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Շատ կցանկանայի, որ մեր խնդիրները ինքներս լուծենք՝ Մինսկում, Մոսկվայում, Երևանում և ՀԱՊԿ անդամ պետությունների այլ քաղաքներում՝ սեղանի շուրջը: Որպեսզի այլ պետությունների, խմբերի ազդեցություններ չլինեն: Ավելին, մենք այդ խնդիրները կարող ենք լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում: Սրանք մեր խնդիրներն են: Մենք պետք է լուծենք դրանք առանց արտաքին քաղբյուրոյի և միջամտությունների»,- Մինսկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպմանն ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նաև հավելել է, որ առկա հակամարտությունների հաղթահարումը կբարձրացնի ՀԱՊԿ-ի հեղինակությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել