Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ պետությունների զինվորականների մասնակցությունը Մոսկվայի Կարմիր հրապարակում հաղթական զորահանդեսին խոսում է այս երկրների միասնության մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Կարմիր հրապարակում ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի շքերթին մասնակցելը խորհրդանշում է կազմակերպության անդամ երկրների միասնությունը, այն օգնում է պահպանել մարտական եղբայրության ոգին և հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների պատրաստությունը՝ կատարելու առաջադրանքները, ինչպես նախատեսված է», - ասել է նա։

Ինչպես նշել են ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում, «Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի սպաները, սերժանտները և զինվորները ռուսական շքերթային կազմավորումների հետ միասին երթով շարժվել են Ռուսաստանի Դաշնության գլխավոր հրապարակ»:  ՀՀ-ից զինվորականներ չեն մասնակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել