Երեկ Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած պառլամենտական ընտրություններn էլ ավելի են խճճել այդ երկրում ծառացած քաղաքական իրավիճակը ու խորացրել ճգնաժամը։ Պահպանողական կուսակցության առաջնորդ, վարչապետ Թերեզա Մեյը սա նախաձեռնել էր, որպեսզի ավելի վստահ կերպով կուսակցությունը ձեռնամուխ լինի Բրեքզիտի իրականացմանը, սակայն դա տեղի չունեցավ, ավելին՝ պահպանողականները համայնքների պալատում նախկին 330-ի փոխարեն հիմա ունեն 318 մանդատ։ Դրա փոխարեն վերջիններիս հիմնական հակառակորդ լեյբորիստական կուսակցությունը՝ առաջնորդ Ջերեմի Քորբինի գլխավորությամբ, այժմ ունի 37 մանդատ ավելի, քան նախորդ ընտրության ժամանակ ու այժմ ունի 267-ը։ Ստացվում է այնպես, որ ոչ մի կուսակցություն չի կարողացել ապահովել ճնշող մեծամասնություն, ու կառավարության ձևավորումը բավականին բարդ խնդիր է դառնում։ Լեյբորիստները կարող են կառավարություն ձևավորել, օրինակ, Պառլամենտում մնացած մյուս կուսակցությունների հետ՝ ընդդեմ Մեյի։ Մեյը միգուցե փորձի համաձայնության կառավարություն ձևավորել լեյբորիստների հետ, սակայն դժվար դա երկար կյանք ունենա։ Ըստ էության՝ սա արվեց բարելավելու համար պահպանողականների առավելությունը ու այն դարձնելու բացարձակ մեծամասնություն նաև Բրեքսիտից հետո, սակայն, փաստորեն, պլանը ձախողվեց, ու Մեյը այս պահին աննախանձելի վիճակում է։ Դե ինչ, կարելի է ասել՝ քաղաքական ճգնաժամը, որում այսօր գտնվում է Մեծ Բրիտանիան, վաղուց չէր եղել։ Սա իսկապես ամենալուրջ ճգնաժամն է, երևի թե, սկսած առաջին համաշխարհային տարիներից ու, ամենայն հավանականությամբ, դեռ երկար էլ կտևի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: