ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Նա նշեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունից դուրս գալու 13 դիմում է ստացվել:
ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին կուսակցության խորհրդի նիստում առավել քան ծիծաղելի և ուղղակի զավեշտական է համարել այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: «Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ»,-նշել է Սարգսյանը:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=200344&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել