ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին կուսակցության խորհրդի նիստում առավել քան ծիծաղելի և ուղղակի զավեշտական է համարել այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: «Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ»,-նշել է Սարգսյանը: