Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ հայտարարություն է արել Թուրքիայում ՌԴ դեսպան Աբդրեյ Կառլովի սպանության կապակցությամբ՝ այդ ահաբեկչությունն անվանելով հարձակում թուրք ժողովրդի վրա. հաղորդում է Ria.ru-ն:
«Ես ատելությամբ դատապարտում եմ Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի ստոր սպանությունը: Մենք այժմ սերտ շփման մեջ ենքՌուսաստանի հետ, հատկապես Սիրիայի և Հալեպում արյունահեղության դադարեցման հարցում: Այս ահաբեկչությունը հարձակում է թուրք ժողովրդի դեմ, այն բաց սադրանք»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում ցուցահանդեսի ժամանակ սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/rusastani-despani-spanuthyuneh-hardzakum-e-thurkh-zhoghovrdi-vra/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել