Ռուսաստանի դեսպանի սպանությունը հարձակում է թուրք ժողովրդի վրա


10:40 , 20 դեկտեմբեր, 2016

5711127ac3618803288b45edAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատուկ հայտարարություն է արել Թուրքիայում ՌԴ դեսպան Աբդրեյ Կառլովի սպանության կապակցությամբ՝ այդ ահաբեկչությունն անվանելով հարձակում թուրք ժողովրդի վրա. հաղորդում է Ria.ru-ն:

«Ես ատելությամբ դատապարտում եմ Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի ստոր սպանությունը: Մենք այժմ սերտ շփման մեջ ենքՌուսաստանի հետ, հատկապես Սիրիայի և Հալեպում արյունահեղության դադարեցման հարցում: Այս ահաբեկչությունը հարձակում է թուրք ժողովրդի դեմ, այն բաց սադրանք»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայի ժամանակակից արվեստի կենտրոնում ցուցահանդեսի ժամանակ սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը: